Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Ելքը» կոչ է անում կողմերին՝ ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը

«Ելքը» կոչ է անում կողմերին՝ ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը
25.10.2017 | 15:21

«Ելք» դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին՝ համարելով երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների խորացման կարևորագույն գրավական և պատրաստակամություն հայտնելով խորհրդարանական վավերացման փուլում կողմ քվեարկել համաձայնագրին։ Դաշինքի հայտարարությունում նշում է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև բանակցված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը» կարևորագույն խթան է ՀՀ-ԵՄ ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և Հայաստանում սոցիալ-տնտեսական և քաղաքական լրջագույն բարեփոխումների իրականացման համար:


«Ելքը» կոչ է անում ստորագրող կողմերին՝ մինչև վերջ ցուցաբերել քաղաքական կամք և հետևողականություն՝ ավարտին հասցնելով համաձայնագրի ստորագրման և հետագա վավերացման գործընթացը:

Դիտվել է՝ 3280

Մեկնաբանություններ